Jump to content

Ալեքսանդր Սուվորովի պետական հուշաթանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Սուվորովի պետական հուշաթանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Հասցե43 Kirochnaya Ulitsa
Հիմնադրվել է1904
Կայքsuvorovmuseum.spb.ru
Քարտեզ
Քարտեզ

Ալեքսանդր Սուվորովի պետական հուշաթանգարան (ռուս.՝ Государственный мемориальный музей А. В. Суворова), թանգարան Սանկտ Պետերբուրգում։ Նվիրված է գեներալիսիմուս Ալեքսանդր Սուվորովի (1729-1800) հիշատակին։ Հիմնադրվել է 1900 թվականին, երբ նշվում էր զորավարի մահվան հարյուրամյա տարելիցը։ Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 4 տարի անց՝ 1904 թվականի նոյեմբերի 13 (26)-ին, երբ նշվում էր Սուվորովի ծննդյան 175-ամյակը։ Թանգարանի բացման հանդիսությանը ներկա է եղել նաև Նիկոլայ II-ը։

Սուվորովն առաջին անձնավորությունն էր, որին նվիրված հատուկ թանգարան է բացվել Ռուսաստանում։

1904 թվականին թանգարանն զբաղեցնում է ներկայիս շենքը, որ կառուցվել էր Պրեոբրաժենսկի գնդի հատկացրած տարածքում՝ Կիրոչնայա ու Տավրիչեսկայա փողոցների անկյունում։ Շենքը հատուկ թանգարանի համար կառուցվել է Ալեքսանդր Գոգենի նախագծով՝ Գերման Գրիմի մասնակցությամբ։ Թանգարանի ենքը կառուցվել է ռուսական հին ամրոցների օրինակով՝ պաշտպանական աշտարակ ու դրա կողմերում ձգվող պատեր։ Թանգարանի դիմացի պատին՝ Սուվորովի զինանշանի երկու կողմերում, խճանկարներ են՝ «Սուվորովի մեկնումն արշավի 1799 թ.» և «Սուվորովն Ալպերն անցնելիս»։ Խճանկարներն ստեղծել են Մ. Զոշչենկոն ու Ն. Մասլեննիկովը համապատասխանաբար[2]

Թանգարանի հավաքածուն ընդգրկում է 100 000 առարկա (2002 թ. տվյալներով), որոնք գնվել է կամ ձեռք է բերվել մասնավոր նվիրատվությունների շնորհիվ։ 1918 թ. հեղափոխությունից հետո թանգարանը փակվել է, իսկ ցուցանմուշները տրվել են այլ թանգարանների։ 1930-ական թվականներին շենքում տեղավորվել է Աերոթանգարան։ Լենինգրադի բլոկադայի տարիներին շենքը վնասվել է ռումբի պայթյունից։ 1950 թվականին սկսվել են թանգարանի վերակառուցման աշխատանքները։ Ալեքսանդր Սուվորովի պետական թանգարանը վերաբացվել է 1951 թվականին։

1988-1998 թվականներին թանգարանը փակվել է վերակառուցման նպատակով և վերաբացվել է 1998 թվականի մայիսի 8-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GeoNames — 2005.
  2. «Ալեքսանդր Սուվորովի պետական թանգարանը НРФ «МИР» ընկերության կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Музей А. В. Суворова։ Путеводитель. — Л., 1954;
  • Охотников И. В. Музей А. В. Суворова. — Л., 1969;
  • Меерович Г. И. Музей А. В. Суворова։ Историко-краеведческий очерк. — Л., 1981.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Սուվորովի պետական հուշաթանգարան» հոդվածին։